211652_close_icon
views-count3693 դիտում article-date 12:11 28-01-2015

Իրանի հետ գործարքը միջուկային սպառազինությունների մրցավազքի մեկնարկ կտա ողջ Մերձավոր Արևելքում. Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենյամին նեթանյահուն անընդունելի է համարել Իրանի հետ միջազգային հանրության գործարքը, որը կարող է իրագործվել առաջիկայում, հաղորդում է Ria Novosti-ն: Նա նախազգուշացրել է, որ գործարքը Իրանին հնարավորություն կընձեռի շատ սեղմ ժամկետում ատոմային ռումբ ստեղծել և դրանով իսկ միջուկային սպառազինությունների մրցավազքի մեկնարկ տալ ողջ Մերձավոր Արևելքում: Բանակցությունների գլխավոր քննադատներից մեկը խոստացել է վճռական հարված հասցնել այդ գործարքին: Արտասահմանյան երկրների դեսպանների առաջ իր ելույթի ժամանակ Իսրայելի վարչապետը, ով երբեք չի բացառել ռազմական ուժի կիրառումը, հայտարարել է հրեա ժողովորդի ինքնապաշտպանության իրավունքի և հրեաների պետականությունն ամեն գնով պահպանելու մասին:

Նմանատիպ նյութեր