3497 դիտում
13:59 28-01-2015
Հայտնաբերվել է մոլորակների համակարգ, որ 2 անգամ հին է Արեգակնայինից
Լրատվամիջոցները հայտնել են, որ Astrophysical Journal թերթը հրապարակել է աստղագետների միջազգային թիմի հայտարարությունը, ըստ որի, նրանք մի համակարգ են հայտնաբերել Տիեզերքում, որ կազմված է 5 քարքարոտ մոլորակներից, որոնց տարիքը 2 անգամ գերազանցում է Արեգակնային համակարգի տարիքը:
Գիտնականները հայտնել են, որ այդ համակարգը 11.2 միլիարդ տարեկան է, այնինչ Արեգակնային համակարգի տարիքն ընդհամենը 4.5 միլիարդ է: Այդ համակարգը գտնվում է Երկիր մոլորակից 117 լուսային տարի հեռավորության վրա:
Ըստ աստղագետների՝ այս բացահայտումը ցույց է տալիս, որ Երկիր մոլորակի նման մարմիններ Տիեզերքում կազմավորվել են «բավականին վաղուց» և դրանով կարելի է հաստատել այն փաստը, որ «հնագույն կյանքը մեր գալակտիկայում գոյություն է ունեցել»:
Նմանատիպ նյութեր
2650 դիտում
19:59 27-08-2015
Հայտնի քաղաքները՝ մոլորակների տեսքով. ֆոտոշարք
5008 դիտում
13:29 19-03-2023
Մարտի 28-ին մոլորակների շքերթ է լինելու, 5 մոլորակներ 1 գծի վրա կկանգնեն
Այս բաժնից
10175 դիտում
22:05 03-12-2024
Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի համար դեկտեմբերի 3-ը հիշարժան օր է
9947 դիտում
17:28 03-12-2024
«Ամեն դժվարություն հաղթահարելի է, եթե հավատում ես ինքդ քեզ և ընդունում քեզ այնպիսին, ինչպիսին կաս». «Փաստ»