AirAsia-ի ինքնաթիռի կործանման իրական պատկերը
AirAsia ավիաընկերության մոտ մեկ ամիս առաջ կործանված ինքնաթիռի սև արկղերի վերծանման արդյունքները թույլ են տվել հասկանալ, թե ինչ է կատարվել ինքնաթիռում վերջին մի քանի րոպեի ընթացքում: Նշվում է, որ ընկնելուց առաջ ինքնաթիռը ղեկավարել է երկրորդ օդաչուն:
Ինդոնեզիայի Տրանսպորտային անվտանգության ազգային հանձնաժողովի ներկայացուցիչը պատմել է, որ ինքնաթիռն ընկել է ծովը 3 րոպեի ընթացքում: Նա նաև մանրամասնել է, որ ինքնաթիռը տեխնիկապես լավ վիճակում է եղել: