211652_close_icon
views-count61294 դիտում article-date 21:20 29-01-2015

Նոր մանրամասներ՝ Երևանում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարից. պարզվել է մահացածի և վիրավորների ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Մանվել Մուրադյանի կողմից հարուցված գործի նախաքննության ընթացքում պարզվել է՝ այսօր Երևանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի և վարորդների ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Daewoo Nexia մակնիշի Լ 2888 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Բադալ Մուրադյան փողոցի բնակիչ, 58-ամյա Վահագն Ջրաղացպանյանը, իսկ Lexus մակնիշի 34 ZA 841 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի բնակիչ, 25-ամյա Արամ Մխիթարյանը: Վթարի հետևանքով մահացել է Մյասնիկյան պողոտայի բնակիչ, 25-ամյա Նարեկ Եսայանը, իսկ Ա. Մխիթարյանն ու Վ. Ջրաղացպանյանը տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Daewoo Nexia ավտոմեքենան հաշվառված է Երևանում գործող «Կալինա տուր» ՍՊԸ-ի հաշվեկշռում, իսկ Lexus-ի վարորդ Ա. Մխիթարյանը աշխատում է «ԲԱԿԱՐՏԱՐՄ» ՍՊԸ-ում: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է տաքսու վարորդը, ով փորձել է շրջադարձ կատարելով մտնել գլխավոր փողոց, ինչի հետևանքով էլ տեղի է ունեցել ողբերգական վթարը: Ֆոտոլրագրողը հայտնում նաև, որ հարվածի արդյունքում մեքենաներից մեկից պոկվել էր գազաբալոնը և կոտրվել էին մեքենաների անվահեծանները: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/01/29/41390/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, հունվարի 29-ին, ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Եղվարդի խճուղում՝ «Վինի Թուխ» մանկական սրճարանի և «Mazda» սերվիսի հարևանությամբ բախվել են Lexus մակնիշի 34 ZA 841 համարանիշի և Daewoo մակնիշի Լ 2888 համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով Lexus-ը դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե սյանը: Հարվածի արդյունքում Lexus-ի տղա ուղևորը տեղում մահացել էր, իսկ Lexus-ի և Daewoo-ի վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն: Վթարի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու ՀՀ Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները: Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանը, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանը և հատկապես կարևոր գործերով քննիչ Մանվել Մուրադյանը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր