211652_close_icon
views-count933 դիտում article-date 15:33 30-01-2015

Գերակատարվել են 2014թ. մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի հարթ և թեք տանիքների նորոգման նախատեսված ծավալները

Մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի հարթ և թեք տանիքների նորոգման աշխատանքները մեկնարկել էին 2014թ. մարտին: Ծրագիրն իրականացվել է Երևանի համայնքային բյուջեի, համատիրությունների և վարչական շրջանների համաֆինանսավորմամբ, ինչպես նաև միայն համատիրությունների միջոցներով: Հարթ տանիքների մասով նախատեսված 72 639 քմ- փոխարեն նորոգվել է 79 321 քմ կամ նախատեսվածից 6680 քմ-ով ավելի: Թեք տանիքների մասով նախատեսված 43 020 քմ դիմաց փաստացի նորոգվել է 52860 քմ կամ 9840 քմ - ով ավելի: Ծրագիրը կշարունակվի 2015 թվականին: Մոտ օրերս կհստակեցվեն տարեկան աշխատանքների ծավալները, իսկ որոշակի ծրագիրը կմեկնարկի գարնանը: Այս մասին տեղեկացանք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նմանատիպ նյութեր