211652_close_icon
views-count1127 դիտում article-date 14:50 10-07-2015

Շարունակվում են մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի հարթ և թեք տանիքների նորոգման աշխատանքները

Տաք և ոչ տեղումանռատ ձմեռը հնարավորություն տվեց մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի հարթ և թեք տանիքների նորոգման 2015 թվականի ծրագիրն սկսել փետրվարին: Մինչև աշխատանքային տարեշրջանի ավարտը նախատեսված է նորոգել 704 շենքերի հարթ տանիքներ` 79447 քմ մակերեսով: Հուլիսի 1-ի դրությամբ փաստացի նորոգվել է 335 շենքի հարթ տանիք` 26880 քմ մակերեսով: Թեք տանիքների նորոգումը կսկսվի 797 շենքերում` 45579 քմ ընդհանուր մակերեսով: Այս պահին գործընթացն ավարտվել է 306 շենքում: Աշխատանքներն իրականացվում են վարչական շրջանների, համատիրությունների, ինչպես նաև վարչական շրջանների ու համատիրությունների համատեղ ծրագրերով: [b]Երևանի քաղաքապետարան [/b]

Նմանատիպ նյութեր