211652_close_icon
views-count1704 դիտում article-date 08:28 31-01-2015

«Էյր Արմենիա»–ն հնարավոր է վերսկսի չվերթներ իրականացնել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ «Էյր Արմենիա» ավիաընկերությունը, որը մինչև անցած տարվա դեկտեմբերը միակ հայկական ուղևորափոխադրողն էր, հնարավոր է՝ այս տարվա մարտի վերջին վերսկսի չվերթներ իրականացնել: Այս մասին հայտնել է «Էյր Արմենիա» ընկերության մամուլի խոսնակ Սիրակ Համբարձումյանը: Հիշեցնենք, որ անցած տարի հոկտեմբերին, երբ նշված ընկերությունը դադարեց չվերթներ իրականացնել, ընկերության տնօրինությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ խոստանում էին անցած տարվա դեկտեմբերի վերջին վերսկսել չվերթները: Սակայն դեկտեմբերի վերջին «էյր Արմենիայի» տնօրեն և պաշտոնական սեփականատեր Արսեն Ավետիսյանը հայտարարել է ընկերության բաժնետոմսերի 49%-ը ռուսական «East Prospect Fund» ընկերությանը վաճառելու մասին: Ըստ այդմ, «Էյր Արմենիան» գործնականում դադարեց հայկական փոխադրող լինել, և ներկայումս Հայաստանը չունի կանոնավոր չվերթներ իրականացնող հայկական ընկերություն: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր