2574 դիտում
10:13 31-03-2015
Ինչո՞ւ նախագահական ինքնաթիռի սպասարկումը չի վստահվել «Էյր Արմենիա»-ին. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ այն պահից, երբ «Արմավիա» ավիաընկերությունը սնանկացավ, նախագահական ինքնաթիռը սկսեց սպասարկել «Ավիաուսումնական կենտորն» ՓԲԸ-ն: Նույնիսկ այն բանից հետո, երբ «Էյր Արմենիա» ավիաընկներությունը կազմավորվեց և 2013-ի հոկտեմբերից սկսեց չվերթներ իրականացնել, նախագահական ինքնաթիռի թռիչքները կազմակերպում էր նշված ՓԲԸ-ն: Ինչո՞ւ այն չվստահվեց «Էյր Արմենիա»-ին: Այս հարցի պատասխանը թերթին չի հաջողվել պարզել, քանի որ ՓԲԸ-ի կողմից Սերժ Սարգսյանի ինքնաթիռի չվերթների ապահովումը ևս մեկ անգամ փաստում է, որ ՀՀ իշխանությունները համոզված են՝ հայկական փոխադրողը կանոնավոր և հաստատուն գործունեություն չի կարողանա ծավալել, իսկ նախագահական ինքնաթիռին անհրաժեշտ է ապահովել կանոնավոր թռիչքներ: Այլ կերպ ասած՝ ՀՀ Կառավարությունում ի սկզբանե գիտակցել են, որ Հայաստանի կողմից «բաց երկնքի» քաղաքականության անցնելուց հետո հայկական ոչ մի ավիաընկերություն չի կարողանա շուկայում հաստատուն գործունեություն ծավալել, և «իրենց գլխի ճարը տեսել են»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1704 դիտում
08:28 31-01-2015
«Էյր Արմենիա»–ն հնարավոր է վերսկսի չվերթներ իրականացնել. Ժողովուրդ
2981 դիտում
08:36 24-11-2015
«Էյր Արմենիա»-ն սնանկ է ճանաչվել, նրա գույքը արգելանքի տակ է. «Ժողովուրդ»
1790 դիտում
09:56 06-02-2016
«Էյր Արմենիա» ՍՊԸ-ի պարտատերերի առաջին ժողովը չի կայացել. «Ժողովուրդ»
Այս բաժնից
3211 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1105 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»