211652_close_icon
views-count1087 դիտում article-date 12:03 05-10-2024

Եթե ԱՄՆ-ը վերսկսի միջուկային փորձարկումները, ՌԴ-ն անմիջապես հայելային պատասխան կտա. ՌԴ փոխարտգործնախարար

Եթե ԱՄՆ-ն սկսի միջոցներ ձեռնարկել միջուկային փորձարկումները վերսկսելու համար,  ՌԴ-ն անմիջապես հայելային պատասխան կտա։

Այս մասին RT հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Եթե սկսվեն գործընթացներ, որոնք կնշանակեն, որ ԱՄՆ-ն նայում է միջուկային փորձարկումների վերսկսման ուղղությամբ, Ռուսաստանն անմիջապես հայելային պատասխան կտա», - ասել է փոխնախարարը։

Մեկնաբանելով 2023 թվականի նոյեմբերին Ռուսաստանի Դաշնության կողմից Միջուկային փորձարկումների համապարփակ արգելքի պայմանագրի վավերացման հետկանչումը, Ռյաբկովը նշել է, որ Մոսկվայի «համբերությունը սպառվել է»։

«23 տարի սպասել ենք, վերջակետը դրված է:

Թե ինչ կլինի հետո, բաց հարց է։

Դրա պատասխանը լիովին կախված է այն գծից, որը կհետապնդեն ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները»,- ասել է նա։

Ինչպես պարզաբանել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալը, վավերացման հետկանչումը համարժեք չէ պայմանագրից դուրս գալուն։

«Մենք շարունակում ենք գործել դրա ոգուն և տառին համապատասխան»,- ընդգծել է նա։

Նմանատիպ նյութեր