211652_close_icon
views-count15080 դիտում article-date 13:30 31-01-2015

Գործարար Հակոբ Հակոբյանը` Ճոյտը, իր նկարահանած ֆիլմում փոփոխություններ է կատարել, բայց հայուհու կուրծքը կտրելու և այն շան առաջ շպրտելու տեսարանը չի փոխել

ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանի` Ճոյտի սցենարով գրված եւ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված ֆիլմում աշխատանքային 3 դիտումներից հետո մոտ 30 փոփոխություն է տեղի ունեցել, սակայն հայուհու կուրծքը կտրելու եւ շան առաջ գցելու տեսարանը փոփոխության չի ենթարկվել: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց գործարարը: Խոսելով այն մասին, թե ֆիլմում ներկայացված տեսարանները շատ դաժան են եւ նույնիսկ սադիստական, ընդգծտր, որ հենց նույն կուրծքը կտրելու պատմությունը իրենց պատմել է Թալինի բնակիչներից մեկը: Ավելին` ներկա է եղել նկարահանմանը եւ պահանջել, որ կուրծքը կտրել շան առաջ նետելուց հետո էլ կտրած կրծքի վրա աղ լցնեն, քանի որ թուրքերն իրենց տատի հետ հենց այդպես են վարվել, սակայն իրենք այդ հատվածը չեն նկարել: Միաժամանակ ավելացրեց, որ եթե ուսումնասիրեն գրի առնված թե հայկական, թե արտասահմանյան պատմությունը, կտեսնեն, որ էլ ավելի դաժան է իրականությունը եղել, իսկ իրենք ֆիլմի սցենարը գրելիս օգտվել են և գրի առնված և բանավոր պատմություններից: Հ.Հակոբյանը նշեց նաև, որ Հայաստանից դուրս արդեն 276 կինոդահլիճների հետ պայմանավորվել են ֆիլմը ցուցադրելու համար: «Ռուսաստանում, Գերմանիայում, Շվեյցարիայում: Մասնագետները այստեղ են ֆիլմը նայել են եւ ստանդարտներին համապատասխանեցնելու համար նրանց խորհրդով մի քանի շտկումներ ենք արել: Ավելին, արտասահմանից, անգամ Ֆրանսիայից՝ ֆիլմը գնելու առաջարկներ են եղել շատ մեծ գումարներով, բայց ես չեմ վաճառել, քանի որ ես այդ ֆիլմով ոչ թե ցանկանում եմ գումար աշխատել, այլ ճշմարտությունը բարձրաձայնել»,- ասաց Հակոբ Հակոբյանը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հակոբ Հակոբյանի սցենարով գրված «Հիշողություն» Ֆիլմի պրեմիերան «Մոսկվա» կինոթատրոնում հեռուստադիտողների դատին կներկայացվի փետրվարի 10-ից, իսկ արտերկրի կինոթատրոններում՝ փետրվարի 20-ից: Ստորև ներկայացնում ենք ֆիլմի անոնսը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր