211652_close_icon
views-count14638 դիտում article-date 16:28 31-01-2015

Սարսափելի միջադեպ. հարձակվել են ավտոերթի վրա, ծեծել մարդկանց. լուսանկարներ. lragir.am

Քիչ առաջ Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանը տեղեկացրեց, որ Հայաստանի ու Ղարաբաղի սահմանագծին, չհասած Զաբուխ, Երեւանից Արցախ գնացող ավտոերթը կանգնեցրել են քաղաքացիական հագուստով մարդիկ, տեղեկացնում է [url=http://www.lragir.am/index/arm/0/country/view/109853]lragir.am[/url]-ը: Ժիրայր Սեֆիլյանը իջել է մեքենայից, որպեսզի զրուցի նրանց հետ, եւ այդ ժամանակ մի քանի տասնյակ ոստիկաններ մահակներով հարձակվել են ավտոշարասյան վրա, ծեծել մարդկանց, ջարդուխուրդ արել մեքենաները: Ըստ տեղեկությունների, Ժիրայր Սեֆիլյանը եւ այլ մասնակիցներ վնասվածքներ ունի: Մի լրագրող ստացել է գլխի վնասվածք, նրան տեղափոխում են Գորիս: Ավտոմեքենաների մեջ եղել են կանայք եւ երեխաներ, ամեն ինչ կատարվել է նրանց ներկայությամբ: Ավտոերթը ներկայում հետ է շրջվել: Ամբողջությամբ կարդացեք [url=http://www.lragir.am/index/arm/0/country/view/109853]այստեղ[/url]:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր