211652_close_icon
views-count1468 դիտում article-date 23:16 31-01-2015

Չադի զինվորականները ոչնչացրել են «Բոկո Հարամ»-ի 120 զինյալների

Կենտրոնական Աֆրիկայում գտնվող Չադի ռազմական ուժերը հաղորդագրություն են տարածել, որ Կամերունի հյուսիսում Չադի հանրապետության 3 զինվորներ են զոհվել՝ «Բոկո Հարամ» ծայրահեղական իսլամիստական խմբավորման հարձակումից: Զինվորները զոհվել են ինքնաշեն ռումբի պայթյունից: Լրատվամիջոցները հայտնել են, որ այդ հաղորդագրության մեջ նշվում է նաև , որ զինվորականներին հաջողվել է ոչնչացնել 123 իսլամիստների, ովքեր պլանավորել էին Ֆոտոկոլում՝ Չադի ռազմակայաններից մեկում, երկու հարձակում իրականացնել: Նշենք, որ Չադի զինվորականները նշված վայրում գտնվում են «Բոկո Հարամ»-ի դեմ պայքարելու համար, իսկ վերջինիս նպատակն է Նիգերիայի հյուսիս- արևելքում իսլամական խալիֆաթ ստեղծել և ամրապնդել շարիաթի կանոնները: Վերջին շրջանում նրանց հարձակումները լինում են Կամերունի և Չադի տարածքների վրա:

Նմանատիպ նյութեր