1688 դիտում
19:33 02-02-2015
Հովիկ Աբրահամյանն ընդունել է տոնավաճառներում գործունեություն ծավալող տնտեսվարողներին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացածի համաձայն ընդունել է տարբեր տոնավաճառներում գործունեություն ծավալող տնտեսվարողներին: Վարչապետը նշել է, որ ՀՀ նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցության արդյունքում որոշվել է հետաձգել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված ապրանքների ձեռքբերման, փաստաթղթավորման պահանջի գործողությունը մինչեւ հուլիսի 1-ը: Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ կառավարությունը քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների եւ շահագրգիռ բոլոր մարմինների հետ քննարկելու է «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, բոլորի համար ընդունելի որոշում կայացնելու նպատակով: Վարչապետը շեշտել է, որ հաշվի են առնվելու ներկայացվելիք կարծիքներն ու առաջարկությունները՝ օրենքի շուրջ առկա խնդիրները հնարավորինս արագ լուծելու համար:
Վարչապետն ընդգծել է, որ կառավարության նպատակը բիզնես միջավայրում հավասար պայմանների ստեղծումն է եւ գործադիրն անելու է ամեն ինչ, որպեսզի փոքր եւ միջին բիզնեսը կայանա ու զարգանա: Հանդիպմանը մասնակից տնտեսվարողները եւ հասարակական կազմակեպությունների ներկայացուցիչները ողջունել են կառավարության դիրքորոշումները եւ նշել, որ «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունների հետ կապված վարչապետի ներկայացրած առաջարկն ընդունելի է իրենց համար: ՓՄՁ-ների ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել Հովիկ Աբրահամյանին՝ կրկին անգամ ընդունելու եւ իրենց խնդիրներն ու հարցադրումները լսելու համար:
Նմանատիպ նյութեր
1613 դիտում
18:39 23-09-2014
ՀՀ վարչապետն ընդունել է տոնավաճառներում գործունեություն ծավալող տնտեսվարողներին
843 դիտում
14:14 15-12-2014
Վարչապետն ընդունել է ասիական շուկայում գործունեություն ծավալող մի քանի ընկերությունների ներկայացուցիչներին
Այս բաժնից
907 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
925 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»