211652_close_icon
views-count1567 դիտում article-date 20:43 03-02-2015

Եգիպտոսում Մուրսիի 183 կողմնակիցներ մահապատժի են դատապարտվել

Եգիպտոսի դատարանն անփոփոխ է թողել «Մահմեդական եղբայրներ» շարժման 183 ներկայացուցիչների դատավճիռը, այն է՝ մահապատիժ: Նրանք դատապարտվել են 13 ոստիկանի սպանելու համար: Դեպքը տեղի է ունեցել 2013 թվականին՝ Կահիրեում, երբ ոստիկանական բաժանմունքը հարձակման էր ենթարկվել: Ոստիկանները սպանվել էին այն բանից հետո, երբ անվտանգության ուժերը լիկվիդացրել էին նախկին նախագահ Մոհամեդ Մուրսիի կոմնակիցների ճամբարը՝ սպանելով մի քանի հարյուր մարդու:

Նմանատիպ նյութեր