2392 դիտում
16:44 03-02-2015
Ֆուտբոլային կոմբինացիա պետք չէ, պենա՛լ է պետք. պետք է պենալը խփեք, գնաք. Հրանտ Բագրատյան
Ընկերնե՛ր, ֆուտբոլային կոմբինացիա պետք չէ, պենա՛լ է պետք, պետք է պենալը խփեք, գնաք, կառավարությու՛ն: Կիսապաշտպաններ, հենակետային պետք չեն, ոչ մի դարպասապահ չկա՝ 7 մետր չի, 18 մետր ա, ոնց խփես, մեջն ա մտնում: Հասկանո՞ւմ եք, սա է ձեզնից պահանջվում»: Այս մասին այսօր` փետրվարի 3-ին, ԱԺ նստաշրջանում «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում նախատեսված փոփոխությունների քննարկման ժամանակ իր ելույթում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ ընդգծելով, որ պետք է փոքրի բիզնեսի շեմն ավելի քիչ սահմանել, քան խոշորինը:
«Պարզ, հասարակ, գեղեցիկ, սիրուն»,- նկատեց ԱԺ պատգամավորը:
Նա նշեց, որ օրենսդրական փոփոխությունները հետաձգելով՝ խնդիրը չի լուծվի: Ըստ նրա՝ օրենքի հիմքում ճիշտ մեխանիզմներ պետք է դրվեն՝ համեմատական անցկացնելով կանաչ լույսի տակով անցնելու ու ՀԴՄ-ների միջեւ
Հիշեցնենք, որ առեւտրականները դեմ են այս օրենքին: Ավելին, նրանց շարունակական բողոքի արդյունքում հունվարի 31-ին կառավարությունը որոշել էր ևս 5 ամսով հետաձգել «Շրջանառության հարկի մասին օրենքի» ապրանքների փաստաթղթավորման կիրառումը։
Նմանատիպ նյութեր
1641 դիտում
18:24 11-11-2014
Ուսուցողական կոմբինացիա և գոլ՝ «Նորդշելանդ»-ի պատանի ֆուտբոլիստների կատարմամբ. տեսանյութ
Այս բաժնից
679 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2008 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա
913 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց