211652_close_icon
views-count2426 դիտում article-date 16:34 17-07-2021

«Ոստիկաններից մեկն ասաց՝ գլուխը խփեք գետնին․ հավաքվեցին մոտ 15-20 հոգով, զգացի, որ արդեն ձեռքս կոտրում են, ինձ գցեցի գետնին, բայց ես ընդամենը գնում էի քննարկման մասնակցելու»․ Գ․ Նազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Tetr.am

«Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության ղեկավար Գեղամ Նազարյանը դուրս է եկել ոստիկանության բաժնից, ուր բերման էր ենթարկվել այսօր առավոտյան։ Միանալով «Հայաստանի իրավական մարտահրավերները» խորագրով քննարկմանը՝ նա ներկայացրեց, թե ինչպես են իրեն բերման ենթարկել։ Գրում է Tert.am-ը։

«Ես շտապում էի այս միջոցառմանը մասնակցելու․ երբ մեքենայից իջա և քայլում էի դեպի այստեղ, նկատեցի, որ երեք կարմիր բերետավոր, շատ կոպիտ հրելով, մի երիտասարդ աղջկա են բերման ենթարկում, և հեգնաբար ասացի՝ «ճիշտ եք անում, շատ ամուր սեղմեք, որովհետև ես էլ եմ կասկածում, որ Իլհամ Ալիևը հենց ինքն է»։ Ոչ մի արձագանք չեղավ, շարունակեցին աղջկան բերման ենթարկել, ես էլ շարունակեցի քայլել, մոտենում էի այստեղ, և վազքի ձայներ լսեցի՝ չպատկերացնելով, որ իմ հետևից են վազում, և երեք թե չորս կարմիր բերետավորներ փորձեցին բերման ենթարկել, մեկն էլ ասում էր՝ գլուխը խփեք գետնին։ Չորս հոգով չէին կարողանում անգամ ձեռքս շարժել, բայց հետո հավաքվեցին մոտ 15-20 հոգով, զգացի, որ արդեն ձեռքս կոտրում են, ինքս ինձ գցեցի գետնին, որ գոնե ձեռքս չկոտրեն, հետո տեղափոխեցին մեքենա։ Ես հասկացա, որ ինչ-որ մեկը հետո հրահանգել է գալ իմ հետևից»,-մանրամասնեց նա։

Նազարյանի խոսքով՝ այսօր տեղի ունեցավ մի գործողություն, որը մի դրվագով ևս պատկերավոր բնորոշեց, թե այսօր ինչ երկրում ենք ապրում և ինչ վարչախմբի պայմաններում։

«Ոստիկանությունում նշեցին, թե մասնակցել եմ ակցիայի, չեմ ենթարկվել Ոստիկանության օրինական պահանջին․ ինչպես ստախոս է Նիկոլը, համակարգն էլ վերածում է սուտ ու կեղծիք տարածողների»,-ասաց նա։

Տեսանյութը՝ Tert.am
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր