211652_close_icon
views-count9352 դիտում article-date 22:04 03-02-2015

Մարդու մահվան ժամանակը կարելի է նախօրոք որոշել. գիտնականներ

Մարդու կենսաբանական տարիքը գրանցված է ԴՆԹ-ում, ապացուցել են գիտնականները: Նրանք հետեւյալ եզրահանգումն են կատարել. մարդիկ, ում ԴՆԹ-ում կենսաբանական տարիքը գերազանցում է իրական տարիքը, վաղաժամ են մահանում: Գիտնականները լայնածավալ հետազոտություն են կատարել, որին 5 000 տարեց մարդ է մասնակցել: Ընդ որում, հետազոտությունը չորս փուլից է բաղկացած եղել, եւ իրականացվել է 14 տարի շարունակ: Այդ ողջ ընթացքում Էդինբուրգի համալսարանի մասնագետները Ավստրալիայի եւ ԱՄՆ-ի հետազոտողների համագործակցությամբ հետեւել են հիվանդների ԴՆԹ-ի վիճակին, որի համար նրանք նախնական փուլում յուրաքանչյուր մասնակցից արյան օրինակներ են վերցրել: Հետագայում մշտապես համեմատական չափումներ են իրականացվել: Պարզվել է, որ հենց ԴՆԹ-ում են գրանցված բոլոր քիմիական ռեակցիաները, որոնք տեղի են ունենում մարդու օրգանիզմում նրա կյանքի ընթացքում, եւ հենց այդ ռեակցիաներն են ազդում կենսաբանական տարիք վրա: Եվ, ըստ այդմ, նաեւ կյանքի տեւողության վրա, գրում է Daily Mail-ը, ուստի որքան շատ է կենսաբանական տարիքը, այնքան ավելի արագ է մարդը մահվան մոտենում: «Հետազոտությունը ընդարձակում է երկարակեցության եւ առողջ ծերության մասին պատկերացումները: Նաեւ բարելավում է կյանքի տեւողության կանխատեսումը՝ ներառելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են՝ ծխելը, շաքարախտը եւ սիրտ-անոթային հիվանդությունները»,-հայտարարել է հետազոտության հեղինակ, Ծերության ճանաչողական խնդիրների կենտրոնի եւ Էդինբուրգի համալսարանի պորֆեսոր Յան Դերին:

Նմանատիպ նյութեր