1420 դիտում
10:39 15-02-2022
Պարզ չէ՞, որ այդ հանձնաժողովի եզրակացության մեջ գրելու են այն, ինչ նախօրոք որոշել են․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Պատկերացրեք, իշխանությունները ցանկանում են փոխել մամուլի մասին օրենքը. նման մտադրություն, կարծես թե, իսկապես կա, եւ նրանք, ովքեր գրում են այդ նոր օրենքը, հրավիրում են ինձ, իբր իմ կարծիքն իմանալու համար: Ենթադրենք, ես համաձայնում եմ մասնակցել այդպիսի քննարկմանը, եւ, մասնավորապես, ասում եմ, որ «էթիկական նորմեր» հասկացությունը որեւէ ձեւով չպիտի ներառվի նման օրենքում, որովհետեւ մեկնաբանությունների չափազանց լայն հնարավորություն է տալիս: Օրինակ՝ չգիտես թե ինչպես՝ իշխանության համար խորհրդարանում «քացով կռիվ անելը» կամ ընդդիմախոսներին «շնաբարո դուրսպրծուկներ» անվանելը տեղավորվում է այդ նորմերի մեջ, իսկ «հողատու» եւ «կապիտուլյանտ» ասելը չի տեղավորվում:
Այնուհետեւ, այդ բոլոր խորհրդակցություններից հետո Ազգային ժողով է բերվում օրենք, ըստ որի, ԶԼՄ-ներում «էթիկական նորմերը խախտելու» համար նախատեսվում է 10 տարվա ազատազրկում: Բնականաբար, ՔՊ-ն այդ օրենքն անցկացնում է եւ ընթացքում ասում է, որ նախագիծը «լայնորեն քննարկվել է մասնագետների հետ»: Ինչպե՞ս եմ ինձ զգալու որպես մասնագետ, որի հետ օրինագիծը «լայնորեն քննարկվել է»: Կարող եմ, իհարկե, իմ զգացողությունը նկարագրել. ես մտածելու եմ, որ այդ անհեթեթ օրենքի ընդունման համար որոշ չափով պատասխանատու եմ նաեւ ես:
Հիմա ՔՊ-ականները, որոնք արդեն բազմիցս արտահայտվել են պատերազմում պարտության համար մեղավորների մասին, «կառուցողական» ոգով հրավիրում են ընդդիմադիրներին մասնակցելու այդ պարտության պատճառներն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքներին: Պարզ չէ՞, արդյոք, որ նրանք, ի վերջո, այդ հանձնաժողովի եզրակացության մեջ գրելու են այն, ինչ ուզում են եւ այն, ինչ նախօրոք որոշել են ու հայտարարել: Հանձնաժողովում փոքրամասնություն կազմող ընդդիմադիրները դրա դեմ բողոքելու են, բայց դա ոչ մի բան չի փոխելու՝ պարզապես լեզվակռվի նոր ասպարեզ է բացելու: Բոլոր տեսակի այլ սցենարների մասին խոսելը երեսպաշտություն է:
Հիմա եկեք համեմատենք այս երկու դեպքերը: Ես պատգամավոր չեմ, իմ ձայնը զուտ խորհրդակցական է: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ ընդդիմադիր պատգամավորներն իրավիճակի վրա ազդելու նույնքան լծակներ ունեն, որքան ես, նրանց ձայնը նույնքան խորհրդակցական է: Ավելին ասեմ՝ ՔՊ-ական պատգամավորների ձայնը, մեծ հաշվով, նույնպես որեւէ նշանակություն չունի՝ նրանք ուղղակի վերարտադրում են իրենց «շեֆի» տեսակետը, եւ իրականում կարեւոր է միայն նրա՛ ձայնը: Եթե վարչապետն ասել է, որ պատերազմում պարտության պատճառը նախկինների թալանն է, ապա ՔՊ-ական պատգամավորները հենց դա էլ կգրեն իրենց հանձնաժողովի եզրակացության մեջ՝ գտնելով դրա համար ապացույցներ եւ գեղեցիկ ձեւակերպումներ:
Դուք կհարցնեք, իսկ ինչո՞ւ են ԱՄՆ Կոնգրեսի քննիչ հանձնաժողովներն այդքան ազդեցիկ, եւ ինչո՞ւ դրանց եզրակացությունները, որպես կանոն, կանխատեսելի չեն: Պատասխանը հայտնի է. կոնգրեսականներն ինքնուրույն քաղաքական գործիչներ են, նրանք հաշվետու են միայն իրենց ընտրողների, ոչ թե կուսակցական ղեկավարի կամ ԱՄՆ նախագահի առաջ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1700 դիտում
11:11 28-07-2021
Հանձնաժողովի եզրակացությունը նախօրոք հայտնի է․ «Առավոտ»
9349 դիտում
22:04 03-02-2015
Մարդու մահվան ժամանակը կարելի է նախօրոք որոշել. գիտնականներ
1325 դիտում
09:38 10-09-2020
Ապրիլյան հանձնաժողովի եզրակացության քննարկումը նախատեսվում է սեպտեմբերի 17-ին․ «Փաստ»
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը