211652_close_icon
views-count854 դիտում article-date 11:32 04-02-2015

Երևանի 2014 թ-ի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախագիծը կներկայացվի հանրային քննարկման

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը, որը վարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը: Խորհրդի անդամներին է ներկայացվել «Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախագիծը հաստատելու մասին» Երևանի ավագանու որոշման նախագիծը սահմանված կարգով հանրային քննարկման ներկայացնելու հարցը: Վահե Նիկոյանը, համառոտ ներկայացնելով հաշվետվության նախագիծը ընդգծել է, որ այն կազմվել է բացառապես գործող օրենսդրությանը համապատասխան: Խորհրդի անդամներին է ներկայացվել նաև Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի վերաբերյալ ամփոփ տեղեկագիրը: Այնուհետ քաղաքապետի տեղակալը պատասխանել է խորհրդի անդամների հարցերին: Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի անդամները քվեարկությամբ հաստատել են հաշվետվության նախագիծը սահմանված կարգով հանրային քննարկման ներկայացնելու վերաբերյալ հարցը:

Նմանատիպ նյութեր