2401 դիտում
16:15 04-02-2015
47-ամյա Իշխանը ոտքերով եւ ձեռքերով ծեծել է կնոջն ու անչափահաս որդուն
47-ամյա Իշխան Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ իր տանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ՝ Ալվարդ Հովհաննիսյանի հետ, որի ընթացքում ծեծի է ենթարկել նրան, դիտավորությամբ ոտքերով և ձեռքերով հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին:
Օրեր անց՝ կրկին իր տանը, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ՝ Ալվարդ Հովհաննիսյանի և անչափահաս որդու՝ Գագիկ Հովհաննիսյանի հետ, որի ընթացքում ծեծի է ենթարկել նրանց, դիտավորությամբ ոտքերով և ձեռքերով հարվածներ է հասցրել վերջիններիս մարմնի տարբեր մասերին:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը:Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Մասիսի ընդհանուր իրավասության դատարանից:
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
4294 դիտում
16:59 12-12-2015
29-ամյա Լուսիկը շենքի բակում ոտքերով եւ ձեռքերով 9-ամյա տղայի է ծեծել
Այս բաժնից
709 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
730 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»