1444 դիտում
19:00 04-02-2015
Կոտայքի մարզպետարանում կայացել է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» ծրագրի քննարկում. տեսանյութ
Կոտայքի մարզպետարանում կայացել է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» երկրորդ ծրագրի քննարկումը, որին մասնակցել են ՀՀ Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանը, ՀՀ Գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրեն Գ.
Խաչատրյանը, մարզպետարանի պաշտոնատար անձինք, ինչպես նաեւ գյուղատնտեսության բնագավառի ներկայացուցիչներ:
ՀՀ Կոտայքի մարզպետի մոտ կայացած աշխատանքային քննարկման ընթացքում ՀՀ Գյուղատնտեսության նախարարության
«Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրենը ներկայացրել է հիշյալ ծրագրի բովանդակային
ուղղությունները, տեղեկատվություն է տրամադրել ծրագրի հիմնական բաղադրիչների եւ նպատակային շեշտադրումների
վերաբերյալ:
«Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» երկրորդ ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել մարզի մի շարք համայնքների արոտավայրերի ջրարբիացման աշխատանքներ, ինչպես նաեւ երդնել համայնքների արոտավայրերի եւ անասնապահության կառավարման համակարգեր: Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է մարզի գյուղացիական տնտեսություններին աջակցել համապատասխան գյուղ.տեխնիկայով եւ գործընթացի իրականացման համար անհրաժեշտ միջոցներով: Հարկ է նշել նաեւ, որ առաջարկվող ծրագիրը նպատակ ունի համայնքներում բարձրացնել անասնապահության, հատկապես կաթնատվության եւ մսատվության, արդյունավետությունը, ավելացնել մսուրային շրջանի համար կուտակվող անասնակերի քանակը, նպաստել գյուղամերձ եւ հեռագնա դեգրադացված արոտների բարելավմանը, արդյունավետ կառավարել արոտները, ավելացնել համայնքային բյուջեների մուտքերը գանձվող արոտավճարներից, ավելացնել գյուղական տնտեսությունների եկամուտները ստացված անասնապահական արտադրանքից:
Աշխատանքային քննարկման ավարտին ՀՀ Կոտայքի մարզպետ Ա.Հարությունյանը կարեւորել է ծրագրի նշանակությունը, հայտնել մարզպետարանի հետ համագործակցության պատրաստակամություն եւ վստահեցրել, որ մարզի համայնքների համար
ծրագիրը կունենա դրական նշանակություն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1054 դիտում
10:32 21-05-2014
Նախապատրաստվում է Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության 2-րդ ծրագիրը
Այս բաժնից
874 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
628 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան