211652_close_icon
views-count14116 դիտում article-date 15:59 05-02-2015

«Էրեբունի» ԲԿ-ի պրոֆեսոր, ուրոլոգ Միքայել Մանուկյանը Արցախում կկատարի հիվանդների ընդունելություն և վիրահատություններ

ԼՂՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ նախարարության հատուկ հրավերով Հայաստանի Հանրապետության «Էրեբունի» բժշկական կենտրոնի վիրաբուժության գծով տնօրենի տեղակալ, բժշկական գիտությունների դոկտոր, ուրոլոգ, պրոֆեսոր Միքայել Վլադիմիրի Մանուկյանի կողմից, սույն թվականի [b]փետրվարի 6-ին և 7-ին[/b] ժամը 10:00-ից Հանրապետական բժշկական կենտրոնում կիրականացվեն հիվանդների ընդունելություն, հետազոտություն, խորհրդատվություն և վիրահատություններ: Խնդրում ենք դիմել Հանրապետական բժշկական կենտրոն կամ զանգահարել [b]/047/ 94-49-62[/b] հեռախոսահամարով:

Նմանատիպ նյութեր