211652_close_icon
views-count3602 դիտում article-date 14:51 17-07-2016

«Քանաքեռ Զեյթուն» ԲԿ-ի ակնաբույժները Արցախում կանցկացնեն հիվանդների խորհրդատվություն, գլաուկոմա և կատարակտա հիվանդություններով անձանց վիրահատություններ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ սույն թվականի հուլիսի 22-ին և 23-ին ժամը 10:00-ից Հայաստանի Հանրապետության «Քանաքեռ Զեյթուն» բժշկական կենտրոնի ակնաբույժների կողմից Հանրապետական բժշկական կենտրոնում կիրականացվեն հիվանդների ընդունելություն, խորհրդատվություն, ինչպես նաև գլաուկոմա և կատարակտա հիվանդություններով տառապող անձանց վիրահատություններ: Վիրահատության պատրաստվելու համար, ցանկություն հայտնողները կարող են մինչև հուլիսի 20-ը դիմել Հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկական բաժանմունքի ակնաբուժական կաբինետ` հետազոտվելու և հերթագրվելու նպատակով: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել /047/97-16-99 հեռախոսահամարով:

Նմանատիպ նյութեր