211652_close_icon
views-count2041 դիտում article-date 15:18 17-07-2014

«Էրեբունի» բժշկական կենտրոնի բարձրակարգ մասնագետները Արցախում հիվանդների ընդունելություն և խորհրդատվություն կանցկացնեն

ԼՂՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ սույն թվականի հուլիսի 18-ին ԼՂՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնում Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի ուռոլոգ, պրոֆեսոր Միքայել Վլադիմիրի Մանուկյանը կիրականացնի հունիսի 25-ի ԼՂՀ այցի ժամանակ հետազոտված և վիրահատության ցուցված հիվանդների վիրահատություն: Նույն օրը Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի վիրաբույժ-կոլոպրոկտոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Կարեն Լևոնի Շահնազարյանի կողմից կիրականացվի հիվանդների հետազոտություն և խորհրդատվություն: Հուլիսի 19-ին պրոֆեսոր Միքայել Մանուկյանը կիրականացնի քաղաքացիների ընդունելություն և խորհրդատվություն ուռոլոգիական հիվանդությունների գծով, իսկ վիրաբույժ-կոլոպրոկտոլոգ Կարեն Շահնազարյանը կիրականացնի հուլիսի 18-ին իր կողմից զննված վիրահատական միջամտության ցուցված հիվանդների վիրահատություն: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Հանրապետական բժշկական կենտրոն կամ զանգահարել /047/ 95-16-99 հեռախոսահամարով

Նմանատիպ նյութեր