211652_close_icon
views-count2654 դիտում article-date 16:54 05-02-2015

Պորոշենկոն Արևմուտքից կրկին գումար է խնդրել

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն նորից Արևմուտքին է դիմել և օգնություն է խնդրել՝ Ուկրաինային տրամադրել ժամանակակից զինտեխնիկա և գումար, քանի որ երկրի արևելքում ընթացող ուժային գործողությունների համար ամեն օր ծախսվում է 5-7 միլիոն եվրո: Նա նշել է, որ երկրում արտադրության ծավալները նվազել են 20%-ով, ֆինանսական օգնություն է անհրաժեշտ, որպեսզի հնարավոր լինի հաղթահարել դժվարությունները՝ հետագայում բարեփոխումներ իրականացնելու համար: Ուկրաինայի նախագահը հայտնել է նաև, որ հույս ունի, որ հավելյալ օգնություն կստանա իր արևմտյան գործընկերներից, այդ թվում նաև սպառազինության մատակարարում ՆԱՏՕ-ի կողմից:

Նմանատիպ նյութեր