211652_close_icon
views-count2201 դիտում article-date 13:12 18-10-2014

Պորոշենկոն Պուտինին խնդրել է ազատ արձակել օդաչու Նադեժդա Սավչենկոյին

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ուկրաինուհի օդաչու Սվետլանա Սավչենկոյին ազատ արձակելու խնդրանքով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի փոխղեկավար Վալերի Չալին «Շոիտեր Live»-ի եթերում: «Ուկրաինայի նախագահը Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ հստակորեն բարձրացրել է Նադեժդա Սավչենկոյին անհապաղ ազատ արձակելու հարցը: Հույս ունեմ, որ նման անմիջական դիմումը արդյունք կտա»,-ասել է Չալին: ԵԱՀԿ ԱՄՆ-ի պատվիրակությունը գտնում է, որ Ռուսաստանում Ուկրաինայի քաղաքացիների, մասնավորապես Նադեժդա Սավչենկոյի և կինոռեժիսոր Օլեգ Սենցովի՝ կալանքի տակ պահվելը խախտում է Դոնբասում իրավիճակի վերաբերյալ ԵԱՀԿ-ի ստանձնած պարտավորությունները: Միևնույն ժամանակ Մոսկվայում գտնում են, որ ռազմագերիների փոխանակման վերաբերյալ Մինսկի արձանագրությունը չի տարածվում Ուկրաինայի քաղաքացիների վրա:

Նմանատիպ նյութեր