211652_close_icon
views-count3304 դիտում article-date 16:15 06-02-2015

21-ամյա երիտասարդի կողմից աղջկան ուղղված սանձարձակ, անպարկեշտ ռեպլիկը ավարտվել է դանակահարությամբ

21-ամյա Մհեր Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Վահագն Իսրայելյանի և նրա անչափահաս որդու` Արեգ Իսրայելյանի հետ չնչին առիթից` վերջիններիս բարեկամ Անի Մելիքսեթյանին փողոցում անհանգստացնելու հետ կապված խոսակցության ընթացքում սանձարձակ անպարկեշտ արտահայտություններ է հասցրել Վահագն Իսրայելյանի հասցեին, սեփական անձի առավելություններն ընդգծելու մոլուցքով տարված խուլիգանական դրդումներով ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ հարձակվել է Արեգ Իսրայելյանի վրա և իր մոտ եղած կտրող-ծակող գործիքով երկու անգամ հարվածել է վերջինիս` պատճառելով ծանր մարմնական վնասվածքներ: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր