Թունավորում Երևանում. տուժածների վիճակը միջին ծանրության է
Փետրվարի 6-ին, ժամը 23.22-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով «Մուրացան» ԲԿ է տեղափոխվել Երևանի Ջիվանի փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի բնակիչ Ռ. Ն.-ն (ծնվ. 1998 թ.):
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
***
Փետրվարի 6-ին, ժամը 12.27-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ են տեղափոխվել Երևանի Պարույր Սևակ փողոցի բնակիչներ Վ. Դ.-ն, (ծնվ. 1984 թ.), Ա. (ծնվ. 1991 թ.) Դ.-ն և Ծ. Ս. (ծնվ. 1958 թ.):
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: