211652_close_icon
views-count8266 դիտում article-date 10:56 07-02-2015

Թալինի հրշեջ-փրկարարներն ու ոստիկանները, բացելով տան դուռը, ննջարանում հայտնաբերել են տանտիրոջ դին

Այսօր՝ փետրվարի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 08:40-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն և ոստիկանության Թալինի բաժին ահազանգ է ստացվել, որ Թալին քաղաքի Տերյան փողոցի 28 շենքի 32 բնակարանի բնակիչը տևական ժամանակ է՝ դռան և հեռախոսազանգերին չի պատասխանում և բնակարանի դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների միջամտությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Թալինի հրշեջ-փրկարարները, ոստիկանների և ընթերակաների ներկայությամբ բացելով տան դուռը, ննջարանում հայտնաբերել են նույն բնակարանի բնակիչ, 62-ամյա Էդուարդ Մովսիսյանի դին: Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս հանկարծամահ է եղել: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Նմանատիպ նյութեր