18826 դիտում
14:48 19-02-2017
Երևանում փրկարարներն ու ոստիկանները բացելով տան դուռը՝ այնտեղ հայտնաբերել են 84-ամյա տատնիրոջ դին
Այսօր՝ փետրվարի 19-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Թոթովենցի 6-րդ շենքի բնակիչը տևական ժամանակ է՝ չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին:
Ինչպես հայտնում է ֆտոոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:
Ոստիկանները դիմել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից ժամանել է թիվ 9 հրշեջ-փրկարարկան ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Փրկարարները ընթերականների ներկայությամբ բացել են տան դուռը, որտեղ ննջարանում հայտնաբերել են տանտիրոջ՝ 84-ամյա Եվգենյա Գրիգորյանի դին:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ կինը հանկարծամահ է եղել:
Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
8266 դիտում
10:56 07-02-2015
Թալինի հրշեջ-փրկարարներն ու ոստիկանները, բացելով տան դուռը, ննջարանում հայտնաբերել են տանտիրոջ դին
8322 դիտում
18:03 29-10-2015
Երևանում փրկարարները բացելով տան դուռը` հյուրասենյակում բերանքսիվայր հատակին հայտնաբերել են տան տիրոջ դին
39591 դիտում
19:59 04-01-2017
Երևանում փրկարարները բացելով տան դուռը այնտեղ հայտնաբերել են 51-ամյա կնոջ դի