211652_close_icon
views-count22383 դիտում article-date 13:13 23-03-2015

Երևանում փրկարարները, բացելով տան դուռը, ննջարանում հայտնաբերել են ԱՄՆ-ի քաղաքացու դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 23-ին, ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրազի 12 շենքի 47 բնակարանի բնակիչն առավոտից չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ Համլետ Սահակյանի գլխավորությամբ ՝ 1 մարտական հաշվարկով: Վերջիններս հարևանների և ընթերակաների ներկայությամբ հատուկ տեխնիկական միջոցներով բացելով տան դուռը՝ ննջասենյակում՝ անկողնում, հայտնաբերել են 64-ամյա Գևորգ Աղդայանի դին: Ֆոտոլրագրողի հետ զրույցում հարևաններն ասում էին, որ նա մարտի 5-ին էր Միացյալ Նահանգներից ժամանել Հայաստան և ցանկություն էր հայտնել մշտական բնակություն հաստատել Հայաստանում: Նա ունեցել է նաև առողջական խնդիր. սիրտը վիրահատված է եղել և տեղադրված է եղել ստենդ: Ունեցել է ևս մի շարք հիվանդություններ: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Գ. Աղդայանը 35 տարի առաջ էր մեկնել Հայաստանից և նույնքան ժամանակ էլ բնակվել էր ԱՄՆ-ում: Դեպքի մասին տեղեկությունը Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնից փոխանցել են ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղից նշված հասցե է ժամանում Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը: Տեղեկությունը փոխանցվել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժին, որտեղից նույնպես ժամանելու են քննիչներն ու փորձագետը, ինչպես նաև դատական բժիշկը: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվելու և քննիչի հանձնարարականով նշանակվելու են մի շարք փորձաքննություններ՝ պարզելու մահվան հանգամանքները: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր