211652_close_icon
views-count6746 դիտում article-date 13:25 23-01-2015

Ադրբեջանցի դիվերսանտներին հետ շպրտելու ժամանակ վիրավորված Հովհաննես Ավանեսյանին այս պահին վիրահատում են

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված հերթական դիվերսիոն փորձերի հետշպրտման ժամանակ վիրավորված զինծառայողներից մեկին՝ շարքային Հովհաննես Վարուժանի Ավանեսյանին այս պահին Բերդի հոսպիտալում վիրահատում են: Այս մասին[b][color=#CC0000] SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանը: «Վիրավորված զինծառայողների քանակի մասին ոչինչ չեմ կարող ասել: Միայն կարող եմ նշել, որ մեկին այս պահին վիրահատում են եւ բավականին ծանր վիրահատություն է ընթանում»,- ասաց Արամ Ասատուրյանը: Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հերթական դիվերսիոն գործողությունների փորձերն են ձեռնարկել ՀՀ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական մի քանի դիրքերի ուղղությամբ, որոնք կասեցնելու ժամանակ, ցավոք, հայկական կողմը կորուստներ է ունեցել: [b]Զոհվել են լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը և շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյանը[/b]: Կան նաև վիրավորներ: [b]ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով: [/b] Նախնական տվյալներով՝ ադրբեջանական կողմն ունի 3 զոհ: Նույն ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 320 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82մմ ականանետերից և տարբեր տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը օպերատիվ մարտավարական իրադրությունը շարունակում են պահել վերահսկողության տակ՝ անհրաժեշտության դեպքում դիմելով պատասխան գործողությունների:

Նմանատիպ նյութեր