Աֆղանստանում սպանվել է «Իսլամական պետության» հրամանատարներից մեկը
Աֆղանական լրատվամիջոցները հայտնել են, որ անօդաչու սարքի հարվածից սպանվել է «Իսլամական պետության» հրամանատարը:
Մուլա Աբդուլ Ռաուֆը եղել է «Թալիբան» շարժման հրամանատարներից Գիլմենդ շրջանում:
Նա դեռևս հունվար ամսին հայտնել էր, որ անցնում է «Իսլամական պեության» շարքերը:
Ըստ տեղական լրատվամիջոցների՝ Ռաուֆը պայթյունի պահին եղել է ավտոմեքենայում և տեղափոխել է պայթուցիկներ: