2984 դիտում
22:31 09-02-2015
Ձյուն է տեղում Կոտայքի մարզի Հրազդան, Սյունիքի մարզի Քաջարան և Մեղրի, Տավուշի մարզի Դիլիջան և Շիրակի մարզի Արթիկ քաղաքներում
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ի ժամը 22.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ:
Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի Եղիպատրուշ, Թթուջուր, Ձորագլուխ, Չքնաղ, Վարդենիս, Մուլքի, Նորաշեն, Ջրամբար, Միրաք, Արագածի տարածաշրջանի Լեռնապար, Սիփան, Ավշեն, Ճարճակիս (Դերեկ), Միջնատուն, Շենկանի, Հնաբերդ, Բերքառատ, Մելիքգյուղ գյուղերի ավտոճանապարհները:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, Արայի, Երնջատապ, Վարդենուտ, Արագած, Ծաղկաշեն, Լուսագյուղ, Սարալանջ, Վարդաբլուր գյուղերի ավտոճանապարհները և Ալագյազ-Նորաշեն ճանապարհահատվածը:
Արագածոտնի մարզի Արագած և Ապարան քաղաքներում ձնաբուք է:
Ձյուն է տեղում Կոտայքի մարզի Հրազդան, Սյունիքի մարզի Քաջարան և Մեղրի, Տավուշի մարզի Դիլիջան և Շիրակի մարզի Արթիկ քաղաքներում:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:
Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն`Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1255 դիտում
15:52 09-01-2025
Արմավիրում ձերբակալվել են ապօրինի թմրանյութ պահող տղամարդիկ (տեսանյութ)
787 դիտում
15:31 09-01-2025
ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումը