1585 դիտում
21:30 10-02-2015
Ս. Սարգիս զորավարին նվիրված ցուցահանդեսներ` Մանկավարժական համալսարանում
Փետրվարի 11-ին՝ ժամը 12.30-ին, Խ. Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանում կբացվի «Սիրո ուժն է անհաղթ» խորագրով ցուցահանդես-մրցույթը:
Ներկայացվելու են բուհի ուսանողների աշխատանքները` գեղանկարչություն, գրաֆիկա, համակարգչային դիզայն, քանդակ, դեկորատիվ-կիրառական արվեստ անվանակարգերում: Ցուցահանդես-մրցույթների բոլոր մասնակիցները կստանան պատվոգրեր: Լավագույն աշխատանքները կպարգևատրվեն:
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Ս. Սարգիս զորավարին նվիրված ցուցահանդեսները շարունակվելու են մինչև Տյառնընդառաջի և Բուն Բարեկենդանի տոները:
Փետրվարի 15-ին Բուն Բարեկենդանի տոնախմբության ընթացքում ցուցահանդեսի մասնակիցներն իրենց աշխատանքները կներկայացնեն նաև Կասկադ համալիրում:
Նմանատիպ նյութեր
1272 դիտում
19:01 15-02-2014
Վարչապետը ներկա է գտնվել Սուրբ Սարգիս զորավարին նվիրված տոնակատարություններին
5780 դիտում
16:33 26-02-2015
Սպարապետի խոսքը՝ Զորավարին. Մանվե՛լ, դու հերոս ես. տեսանյութ
Այս բաժնից
886 դիտում
22:02 18-10-2024
Հանկարծամահ է եղել հայ արվեստագետ Վահան Թելբյանը
742 դիտում
21:09 18-10-2024
Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվան նվիրված աշխատաժողով Լոռու մարզում