211652_close_icon
views-count35989 դիտում article-date 12:00 10-02-2015

Քանաքեռ-Զեյթունի ոստիկաններն ու քննչական բաժինը որոնում են Քանաքեռում 2 հոգու հրազենային վնասվածք պատճառած 36-ամյա նախկինում դատված երիտասարդին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի աշխատակիցները, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի ծառայողների հետ իրացնելով օպերատիվ տվյալները, համատեղ գործողություններով պարզել են փետրվարի 6-ին Երևանում 2 հոգու հրազենային վնասվածք պատճառած անձի ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիմնական կասկածյալը Քանաքեռ 15 փողոցի 14 տան բնակիչ, 36-ամյա Բագրատ Թումանյանն է, ում նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Բ. Թումանյանը նախկինում եղել է դատապարտված ՀՀ քր.օր-ի 113 հոդվածի հատկանիշներով: Քննչական բաժինը դիմել է Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, և դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը և կայացրել է որոշում՝ Բ. Թումայանի նկատմամբ՝ որպես խափանման միջոց, ընտրել կալանավորումը, և երբ նա հայտնաբերվի կամ մեղայականով ներկայանա քննչական մարմին, տեղափոխվելու է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, թե տեղեկությունները, որ վիճաբանությունը, որն ավարտվել է կրակոցով, իբրև տեղի է ունեցել ճանապարհ չզիջելու պատճառով, չի համապատասխանում իրականությանը: Ըստ ֆոտորագրողի՝ պատճառը մինչև կրակոցների օրը՝ 10 օր առաջ կենցաղային հարցերի շուրջ խանութում աշխատողներին տուն թողնել-չթողնելու հարցով խոսակցություններ են տեղի ունեցել և այդ ժամանակ այն ավարտվել է միմյանց նկատմամբ հայհոյանքներ տալով և միայն փետրվարի 6-ին «Մի կաթիլ մեղրի» պատմություն հիշեցնող վեճը վերածվել է ծեծկռուտքի, իսկ հետո ավարտվել է կրակոցով: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2015/02/06/42301/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], փետրվարի 6-ին կրակոցներ էին հնչել Երևանում: Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանի Քանաքեռ 14 փողոցի՝ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»-ի հարևանությամբ հնչած կրակոցների հետևանքով 2 հոգու հրազենային վնասվածքներով տեղափոխել էին Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ: Նշված վայր էին ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության մեծ թվով աշխատակիցներ՝ վարչության պետ Աշոտ Կարապետյանի, պետի օպերգծով տեղակալ Արթուր Մեհրաբյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ: Տեղում էին նաև ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ Քանաքեռ-Զեյթունի ոստիկանապետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ: Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի մեծ թվով քննիչներ՝ քննչական բաժնի պետ Գևորգ Սիմոնյանի և տեղակալ Արտակ Մկրտչյանի գլխավությամբ դեպքի վայրի զննություն էին կատարել, որտեղ հայտնաբերվել էին «Մակարով» տեսակի ատրճանակից արձակված 1 գնդակ և 2 պարկուճ: Ոստիկանությունը պարզում էր վիրավորների ինքնությունը: Փաստի առթիվ քննչական բաժնի ավագ քննիչ Խորեն Մեժլումյանի կողմից հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 258.235 և 34-104-րդ հոդվածների հատկանիշներով: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել էին նաև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մի քանի դատախազներ ՝ դատախազ Հայկ Ասլանյանի գլխավորությամբ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր