211652_close_icon
views-count4332 դիտում article-date 15:57 10-02-2015

Թուրքիայում ռուս զբոսաշրջիկների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել. կա զոհ

Թուրքական Milliyet պարբերականը գրում է, որ Անթալիայի ռեստորաններից մեկում Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է սպանվել: Թերթի տվյալներով՝ նշված ռեստորանում ռուս զբոսաշրջիկների միջև տեղի է ունեցել ծեծկռտուք, որի ժամանակ կրակոցներ են հնչել: Սպանվել է զբոսաշրջիկներից մեկը: Հանցագործներին հաջողվել է փախուստի դիմել: Անթալիայի ոստիկանությունը որոնումներ է սկսել, իսկ սպանված զբոսաշրջիկի անունն առայժմ չի հրապարակվում:

Նմանատիպ նյութեր