211652_close_icon
views-count1762 դիտում article-date 18:17 11-02-2015

Փակ են Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի Երնջաթափ, Նորաշեն, Հարվան, Եղիպատրուշ, Ջրամբար, Վարդենիս, Թթուջուր, Չքնաղ, Լուսագյուղ, գյուղերի ավտոճանապարհները

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ի ժամը 18.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի Երնջաթափ, Նորաշեն, Հարվան, Եղիպատրուշ, Ջրամբար, Վարդենիս, Թթուջուր, Չքնաղ, Լուսագյուղ, գյուղերի ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Արագածոտնի մարզի Ճարճակիս, Միջնատուն, Շռնկանի, Սիփան, Ավշեն, Միրաք, Ապարան, Նիգավան և Շիրակի մարզի Ամասիա գյուղերի ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը: Լոռու մարզի ավտոճանապարհներին և Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց և մառախուղ: Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում և Արագածի տարածաշրջանում և Վարդենյաց լեռնանցքում ձնաբուք է: Մեղրի, Քաջարան, Կապան քաղաքներում տեղում է անձրև, իսկ Վանաձոր, Տաշիր, Ստեփանավան և Սպիտակ քաղաքներում՝ ձյուն: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ: Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:

Նմանատիպ նյութեր