211652_close_icon
views-count1922 դիտում article-date 12:35 13-02-2015

Վրաց պատգամավորը կղեկավարի Ուկրաինայի հակակոռուպցիոն բյուրոն

Ուկրաինայի հակակոռուպցիոն բյուրոն այսուհետ կղեկավարի Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Դավիդ Սակվարելիձեն: Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջի միջոցով տարածել է անձամբ Սակվարելիձեն: Ոչ պաշտոնական տվյալներով՝ Սակվարելիձեի տեղակալներ են նշանակվելու Վրաստանի արդարադատության նախկին նախարար Զուրաբ Ադեիշվիլին և Գիզո Ուգուլավան: Սակվարելիձեն արդեն Ուկրաինայի քաղաքացիություն ստանալու համար դիմել է այդ երկրի իշխանություններին:

Նմանատիպ նյութեր