211652_close_icon
views-count1557 դիտում article-date 13:14 14-02-2015

Սաակաշվիլին կզբաղվի Ուկրաինային զենքի մատակարարման համակարգմամբ

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով նշանակվել է Ուկրաինայի նախագահիօ խորհրդական, բացի այլ պարտականություններից զբաղվելու է նաև Ուկրաինային զենքի մատակարարման գործընթացի համակարգմամբ, հաղորդում է Tass-ը: «Այժմ ամենակարևորը Ուկրաինային զնեքով օգնելն է: Առաջիկա մի քանի օրերի ընթացքում ես զբաղվելու եմ նաև դրա համակարգմամբ»,-ուկրաինական հեռուստատեսությամբ հայտարարել է Վրաստանի նախկին նախագահը: Սաակաշվիլին իր այժմյան պաշտոնին է նշանակվել փետրվարի 13-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրամանով:

Նմանատիպ նյութեր