4049 դիտում
11:55 22-08-2017
Սեպտեմբերին ՀՀ ԱԻՆ-ի համակարգմամբ կկայանա անվտանգության տեխնոլոգիաների թեմայով ցուցահանդես
2017թ. սեպտեմբերի 2-4-ը «Երևան-Էքսպո» ցուցահանդեսային համալիրում, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համակարգմամբ, մեկնարկելու է «Arm Security-2017» անվտանգության բարձր տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսը՝ «Անվտանգ Հայաստան» խորագրով:
Միջոցառմանը կցուցադրվեն արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման համակարգեր ու տեխնոլոգիաներ, ինչպես նաև փրկարարական և հրդեհային անվտանգության ծառայությունների համար նախատեսված հատուկ տեխնիկա` հիմնական արտադրողներից:
Ցուցահանդեսի ընթացքում հանրությանը ներկայացվելու են աղետների ռիսկերի նվազեցման և դրանց հետևանքների չեզոքացման, փրկարարական գործողությունների իրականացման, արտակարգ իրավիճակների մոնիթորինգի համար նախատեսված նորարարական բարձր տեխնոլոգիական միջոցներն ու սարքավորումները:
Ցուցահանդեսին ներկա են գտնվելու հայաստանյան և արտասահմանյան բարձրաստիճան պետական այրեր, ոլորտի ակնառու ներկայացուցիչներ: Իրենց արտադրանքն ու ծառայություններն են ներկայացնելու միջազգային և հայկական ընկերություններ:
Ցուցահանդեսի գործնական ծրագրի շրջանակներում նախատեսվում են երկօրյա կոնֆերանսներ` նվիրված արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման, հրդեհային անվտանգության ապահովման, աղետների մարտահրավերների դեմ պատրաստվածության թեմաներին:
Նախատեսված են քննարկումներ ՀՀ ԱԻ նախարարության ու կիբերանվտանգության ոլորտի ներկայացուցիչների, ապահովագրական ընկերությունների, գազալցակայանների, բենզալցակայանների, ատոմակայանի բարձրաստիճան ղեկավարության միջև` նվիրված արտակարգ իրավիճակներում տարածքների և բնակչության արդյունավետ պաշտպանողական համակարգի ստեղծման խնդիրներին. առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտների պարտադիր ապահովագրության անհրաժեշտությանը, արտակարգ իրավիճակների արդյունքում առաջացած վնասների փոխհատուցման պետության բեռի թեթևացման հնարավորություններին և այլն:
Գործնական ծրագրի շրջանակներում նախատեսվում են նաև այլ միջոցառումներ և հանդիպումներ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչների և այլ շահագրգիռ կողմերի միջև:
Ցուցահանդեսի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ հետևյալ հղումով՝ http://arm-sec.com/ru/: Շահագրգիռ ընկերություններին մասնակցության համար խնդրում ենք դիմել 091507717, 043343333 հեռախոսահամարներով կամ [email protected] (պատճենը` [email protected]) էլեկտրոնային հասցեներով:
Նմանատիպ նյութեր
1554 դիտում
13:14 14-02-2015
Սաակաշվիլին կզբաղվի Ուկրաինային զենքի մատակարարման համակարգմամբ
1645 դիտում
09:11 17-03-2016
Աբրահամ Մանուկյանը չի զբաղվելու ԲՀԿ տարածքային կառույցների համակարգմամբ. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
859 դիտում
23:36 23-12-2024
Բանավեճի համար վիճելի թեմայի առկայություն է անհրաժեշտ․ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ
700 դիտում
23:09 23-12-2024
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կվարի Փաշինյանը
754 դիտում
22:40 23-12-2024
Երևանի նոր ջրի մաքրման կայանը և աղբաորսիչ սարքերն արդեն գործում են