211652_close_icon
views-count4588 դիտում article-date 10:54 14-02-2015

Գ. Ծառուկյանին պատկանող ընկերություններն անցած տարվա ընթացքում վճարել են 7 մլրդ 742 մլն դրամ հարկ. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ «ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ», «Մուլտի Լեոն», «Երևանի Արարատի գինու, կոնյակի, օղու կոմբինատ», «Արարատցեմենտ» և «Օնիրա գլաբ» ընկերությունները միասին վերցրած, անցած տարվա ընթացքում վճարել են 7 մլրդ 742 մլն դրամ հարկ: Դրանից 4 մլրդ 768 մլն դրամը բաժին է հասնում միայն «Օնիրա քլաբ»-ին (սա Երևան-Սևան մայրուղու վրա գտնվողն հայտնի կազինոն է): 2013 թվականի համեմատ՝ վերը նշված ընկերությունների վճարած հարկերը գրեթե կրկնապատկվել են: 2013-ին Գագիկ Ծառուկյանին պատկանող այդ ընկերությունները վճարել էին 3 մլրդ 973 մլն դրամ հարկ: Այս ավելացումն ամբողջությամբ «Օնիրա քլաբ»-ի շնորհիվ է, քանի որ մյուս բոլոր ընկերությունների մասով վճարած հարկերը էականորեն նվազել են: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր