7657 դիտում
11:22 14-02-2015
Ամենաշատ բացակայած 10 պատգամավորները. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ուսումնասիրելով Աժ պատգամավորների գործունեությունը՝ բացահայտվել է, որ Աժ նախորդ՝ աշնանային նստաշրջանի՝ սեպտեմբերի 8-ից դեկտեմբերի 4-ի ընթացքում ամենաշատ բացականեր ունի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նա 55 անգամ չի ներկայացել նիստերին:
2-րդ տեղում ՀԱԿ պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն է. ունի 48 բացակա:
3-րդ տեղում ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն է՝ 46 բացակա:
4-րդ տեղում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խնամի Մուրադ Գուլոյանն է՝ 41 բացակա:
5-րդ տեղում ՄԱԿ նախագահ. ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանն է. 33 բացակա:
6-րդը դարձյալ ԲՀԿ-ական Կարո Կարապետյանն է՝«Յուվեցի» Կարոն՝ 33 բացակա:
7-րդը ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Բաբայանն է՝ 32 բացակա:
8-րդը՝ «Երդվյալ ազատամարտիկներ» ՀԿ նախագահ, ԲՀԿ խմբակցության անդամ Ռուբեն Գեւորգյանն է՝ «Ծաղիկ» Ռուբոն՝ 31 բացակա:
9-րդը գյումրեցի պատգամավոր, ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանն է՝ 31 բացակա:
10-րդ հորիզոնականը զբաղեցնում է նախկինում ՀՀԿ խմբակցության անդամ, այժմ ԲՀԿ-ի շարքերը համալրած պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը՝ 29 բացակայություններով:
Իսկ թե թվարկվածներից ում բացակայությունները կհամարվեն հարգելի, ումը՝ անհարգելի, կպարզվի առաջիկայում:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2215 դիտում
09:51 26-07-2019
Ովքեր են ամենաշատ բացակայած պատգամավորները և որքան գումար է պահվել նրանց աշխատավարձից․ «Ժողովուրդ»
1807 դիտում
14:21 03-03-2016
ԱԺ 8-րդ նստաշրջանում ամենաշատ «կողմ» է քվեարկել ՀՀԿ-ն, ամենաշատ դեմ` «Ժառանգությունը», ամենաշատ ձեռնպահ` ՀՅԴ-ն
3596 դիտում
19:05 18-03-2015
Շունը դիմավորում է 2 տարի բացակայած տիրոջը. տեսանյութ
Այս բաժնից
913 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1189 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2473 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ