211652_close_icon
views-count13351 դիտում article-date 15:42 14-02-2015

Ադրբեջանում հիստերիայի ալիք է բարձրացել «Եվրատեսիլ»-ում ներկայացվելիք հայաստանյան երգի պատճառով

Ադրբեջանը, իմանալով, որ Հայաստանը այս տարի «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում ներկայացնելու է «Մի՛ ժխտիր» (Don’t deny) երգը, ընկել է իսկական հիստերիայի մեջ: Ադրբեջանի հանրային հեռուստատեսության ղեկավարությունը հայտարարել է, որ «Եվրատեսիլ»-ը երգի մրցույթ է, իսկ եթե Հայաստանը մրցույթին ներկայանա նշված երգով, ապա Ադրբեջանը «համարժեք ելույթով հանդես կգա մրցույթում»: Այդ կապակցությամբ «Եվրատեսիլ-2015»-ի կազմակերպչական հարցերով ղեկավար Սիտսե Բաքքերը հայտարարել է, որ վաղ է կանխատեսումներ անել և պետք է սպասել երգի վերջնական տարբերակին: Հիշեցնենք, որ Հայաստանն այս տարի մրցույթում ներկայացնելու է Հայաստանից ընտրված 1 և Եվրոպայից, Ասիայից, Ամերիկայից, Աֆրիկայից, Ավստրալիայից ընտրված 5 հայերից բաղկացած «Genealogy» խումբը: Խմբի առաջին մասնակցի անունը հայտնի կդառնա փետրվարի 16-ին:

Նմանատիպ նյութեր