9350 դիտում
22:40 14-09-2017
Վենետիկի կինոփառատոնի շրջանակներում արցախցի կինոռեժիսորի «Վերջին բնակիչը» ֆիլմի ցուցադրությունը հիստերիայի ալիք է բարձրացրել Ադրբեջանում
Վենետիկի կինոփառատոնի շրջանակներում՝ արմատներով արցախցի կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» գեղարվեստական ֆիլմի ցուցադրությունը հիստերիայի մեծ ալիք է բարձրացրել Ադրբեջանում:
Մասնավորապես՝ բացի մամուլի հրապարակումներից, այդ երկրի Միլի մեջլիսի պատգամավոր Գանիրա Փաշաևան, «Սիբիսի» հեռուստաընկերությանը տված մեկնաբանության մեջ հայտնելով իր վրդովմունքը, այնուամենայնիվ, հուսահատություն է հայտնել՝ ասելով. «Մենք կարող ենք դադարեցնել այդ գործընթացը՝ միայն այդ թեմայով ավելի շատ ֆիլմեր նկարահանելու և դրանք ցուցադրելու միջոցով, սակայն նույնիսկ եթե դա տեղի չունենա, ապա հնարավորություն կստեղծվի պատմել իրականության մասին և այն կլսվի»:
Ադրբեջանական հիստերիային անձամբ կինոռեժիսորը շատ հանգիստ է վերաբերվում: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ջիվան Ավետիսյանն ասել է, որ այն սպասելի էր և որևէ կերպ չի կարող խանգարել իր աշխատանքին: «Ես իմ պայքարի ձևն եմ ընտրել աշխարհին ցույց տալու և ապացուցելու իրական ճշմարտությունը,- ասել է կինոռեժիսորը,-:
Ավելին՝ այժմ աշխատում եմ իմ հաջորդ նախագծի՝ «Դրախտի դարպասը» ֆիլմի վրա, որը մեկ այլ դիտանկյունից կներկայացնի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը և մարդկային ճակատագրերի վրա դրա ազդեցությունը»:
[url=http://artsakhpress.am/arm/news/72528/]Artsakhpress.am[/url]
Նմանատիպ նյութեր
10088 դիտում
09:57 26-07-2017
Իրանցի երգչուհի Գուգուշի Երևանում նախատեսված համերգը հիստերիայի ալիք է բարձրացրել Ադրբեջանում. «Փաստ»
13351 դիտում
15:42 14-02-2015
Ադրբեջանում հիստերիայի ալիք է բարձրացել «Եվրատեսիլ»-ում ներկայացվելիք հայաստանյան երգի պատճառով
Այս բաժնից
868 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
766 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
676 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան