211652_close_icon
views-count126469 դիտում article-date 19:42 15-02-2015

Խոշոր ու ողբերգական ավտովթար Արմավիրի ավտոճանապարհին. բախվել են Mercedes-ը, ՃՈ Corolla-ն և 07-ը. Mercedes-ի վարորդն ու ՃՈ տեսուչը տեղում մահացել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՐԱՑՎԱԾ

Քիչ առաջ խոշոր և ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախվել են Mercedes, ВАЗ 2107 և Toyota Corolla մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածներն են Mercedes-ի վարորդը և Toyota Corolla-ի վարորդը, ով աշխատում էր Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակում: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ, ըստ նախնական տեղեկությունների և 07-ի վարորդի պատմածի, ինքը և Toyota Corolla-ն ընթանալիս են եղել դեպի Արմավիր, երբ այդ ժամանակ Արմավիրից դեպի Երևան ընթացող Mercedes-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի և տեղի է ունեցել վթարը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Mercedes-ի վարորդի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա: Վթարի վայր են ժամանել ՀՀ ոստիկանապետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը, ՃՈ պետի տեղակալ Եգոր Կարապետյանը, ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Սուրեն Խուդոյանը, Վաղարշապատի ոստիկանապետ Ռոման Կիրակոսյանը և ՀՀ Տարածքային կառավարման Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիկունքի ապահովման վարչության պետ Արշակ Վարդանյանը: Այս պահին վթարի վայրում աշխատում են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի մեծ թվով քննիչներ՝ բաժնի պետ Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացած 2 վարորդների և 07-ի վարորդի ինքնությունը: Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: *** 22:00 Ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են. Mercedes մակնիշի ARA 434 համարանիշի ավտոմեքենան վարել է Արմավիր քաղաքի Մաշտոց փողոցի 3ա շենքի բնակիչ, 39-ամյա Կարեն Հարությունյանը, ով դեպի Երևան ընթանալիս՝ դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Արմավիր քաղաքի Սայաթ-Նովա թիվ 50 շենքի բնակիչ, 49-ամյա Կնյազ Հովհաննիսյանի վարած Toyota Corolla մակնիշի 329 ՈՍ 01 համարանիշի ավտոմեքենային, այնուհետև Արմավիրի մարզի Հայկավան գյուղի բնակիչ, 29-ամյա Էդուարդ Թորոսյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 505 QQ 01 համարանիշի ավտոմեքենային: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացած Կ. Հովհաննիսյանը ՃՈ աշխատակից էր, կոչումով՝ կապիտան, իսկ 07-ի վարորդ Է. Թորոսյանը աշխատում է Արմավիր քաղաքի Մարզատեխնիկական դպրոցում՝ որպես վարորդ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 129+
129+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր