893 դիտում
17:57 16-02-2015
Կառավարությունում քննարկվել են շինարարության ոլորտի զարգացման հեռանկարները
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել շինարարության ոլորտի ներկայիս իրավիճակին եւ զարգացման հեռանկարներին նվիրված խորհրդակցություն, որին մասնակցել են պատկան գերատեսչությունների ղեկավարներ եւ ոլորտի ընկերությունների ներկայացուցիչներ:
Ողջունելով ներկաներին՝ վարչապետը կարեւորել է նման ձեւաչափով խորհրդակցության անցկացումը, որը լավ հնարավորություն է ոլորտի զարգացմանը խոչընդոտող խնդիրները վերհանելու եւ լուծման ուղիները համատեղ քննարկելու համար: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կառավարության նպատակն է՝ հնարավորինս բացահայտել ոլորտում առկա խնդիրները եւ նպաստավոր պայմաններ ստեղծել շինարարության բնագավառում ներդրումային ծրագրերը խթանելու համար:
Խորհրդակցության ընթացքում ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի ընթացքում պատկան գերատեսչությունների ղեկավարները պատասխանել են կառուցապատող շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների բարձրացրած հարցերին՝ կառուցապատման նպատակով իրականացվող տարբեր գործընթացների, ինչպես նաեւ այլ ընթացակարգերի վերաբերյալ:
Վարչապետ Աբրահամյանն ընդգծել է շինարարության բնագավառում ներդրումային ծրագրերի խթանման անհրաժեշտությունը եւ կարեւորել կառուցապատող ընկերությունների ու պատկան մարմինների հետեւողական համագործակցությունը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է արծարծված խնդիրները հանգամանալից քննարկել շահագրգիռ կողմերից բաղկացած աշխատանքային խմբի շրջանակում եւ վարչապետին ներկայացնել լուծումների առաջարկություններ:
Նմանատիպ նյութեր
723 դիտում
12:38 14-11-2014
Կառավարությունում քննարկվել են ՏՏ ոլորտի զարգացման հեռանկարները
974 դիտում
21:37 09-04-2015
Կառավարությունում քննարկվել են էներգետիկ ոլորտի զարգացման հեռանկարները
14412 դիտում
20:55 20-11-2017
Կառավարությունում քննարկվել են ՏՏ ոլորտի հետագա զարգացման հնարավորություններն ու հեռանկարները
Այս բաժնից
760 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
601 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
709 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված