14340 դիտում
20:55 20-11-2017
Կառավարությունում քննարկվել են ՏՏ ոլորտի հետագա զարգացման հնարավորություններն ու հեռանկարները
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի ընկերությունների ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ՏՏ ոլորտի հետագա զարգացման հնարավորություններն ու հեռանկարները:
Ընկերությունների ներկայացուցիչները ոլորտի հետագա զարգացման տեսանկյունից կարևորել են հիմնականում չորս՝ կրթական բարեփոխումների, վերազգային կորպորացիների ներգրավման, ստարտափերի խթանման, թվային օրակարգի իրականացման ուղղությամբ հետևողական միջոցառումների իրականացումը:
Կարեն Կարապետյանը նշել է, որ կառավարությունը պատրաստակամ է քննարկել այս բնագավառի զարգացմանն ուղղված յուրաքանչյուր նախաձեռնություն՝ առաջարկելով ներկայացնել ճանապարհային քարտեզ՝ հստակ ու որոշակի միջոցառումների հաջորդականությամբ և պետական մարմինների ու մասնավոր հատվածի հստակ գործառույթներով:
Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը ՏՏ ոլորտը դիտարկում է որպես տնտեսության առանցքային ճյուղերից մեկը, և ակնկալում է, որ պետություն-մասնավոր հատվածի հետևողական փոխգործակցության շնորհիվ հնարավոր կլինի լուրջ արդյունքներ արձանագրել:
Նմանատիպ նյութեր
2582 դիտում
20:42 02-07-2018
Քննարկվել են հողմային էներգետիկայի զարգացման հնարավորություններն ու հեռանկարները
3630 դիտում
20:19 23-02-2018
Կառավարությունում քննարկվել են տարածքային կառավարման ոլորտի զարգացման հետագա քայլերը
666 դիտում
12:38 14-11-2014
Կառավարությունում քննարկվել են ՏՏ ոլորտի զարգացման հեռանկարները
Այս բաժնից
3196 դիտում
22:55 28-09-2024
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի Լեո Մկրտչյանը