974 դիտում
21:37 09-04-2015
Կառավարությունում քննարկվել են էներգետիկ ոլորտի զարգացման հեռանկարները
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի էներգետիկ ոլորտի զարգացման վերաբերյալ քննարկում, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները եւ Համաշխարհային բանկի ներկայացուցիչները:
Խորհրդակցությանը քննարկվել են ՀԲ-ի փորձագետների կողմից Հայաստանի էներգետիկ ոլորտում իրականացված համալիր վերլուծության արդյունքները՝ մեր երկրի առավելությունները, առկա խնդիրները, հնարավոր մարտահրավերներն ու հետագա քայլերը: Արծարծվել են էներգետիկ անվտանգության ապահովմանը, նոր ենթակառուցվածքների ներդրմանը վերաբերող մի շարք հարցեր:
Ամփոփելով քննարկումը՝ վարչապետը շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկին ծավալուն աշխատանքի համար եւ ընդգծել, որ կառավարությունը շարունակելու է Հայաստանում էներգետիկ կայուն համակարգի ապահովմանն ուղղված քայլերը: Իր հերթին ՀԲ-ի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալը շնորհակալություն է հայտնել կառավարությանը եւ անձամբ վարչապետին արդյունավետ համագործակցության համար եւ վերահաստատել ՀԲ-ի պատրաստակամությունը՝ շարունակելու տեխնիկական աջակցության տրամադրումը ՀՀ կառավարությանը:
Նմանատիպ նյութեր
723 դիտում
12:38 14-11-2014
Կառավարությունում քննարկվել են ՏՏ ոլորտի զարգացման հեռանկարները
887 դիտում
17:57 16-02-2015
Կառավարությունում քննարկվել են շինարարության ոլորտի զարգացման հեռանկարները
14412 դիտում
20:55 20-11-2017
Կառավարությունում քննարկվել են ՏՏ ոլորտի հետագա զարգացման հնարավորություններն ու հեռանկարները
Այս բաժնից
757 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
598 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
706 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված