211652_close_icon
views-count1376 դիտում article-date 12:38 17-02-2015

Միգրանտները կտրում են երակները՝ Ռուսաստանում մնալու համար

Մոսկվայում միգրացիոն ծառայության օտարերկրյա քաղաքացիների ժամանակավոր պահման կենտրոններից մեկում, 8 միգրանտ, որ սպասում էին իրենց՝ Ռուսաստանից վտարելուն, կտրել են ձեռքերի երակները: Դաշնային միգրացիոն ծառայության կառավարման կենտրոնից հայտնել են, որ նրանց համար բժիշկներ են կանչվել և հաստատվել է միգրանտների կողմից իրենց վնասելու փորձի փաստը: Այնուամեննայնիվ նրանց չեն տեղափոխել հիվանդանոց: Որոշ լրատվամիջոցներ հաղորդել են, որ միգրանտների նման արարքը բացատրվում է նրանով, որ նրանք այդպիսով փորձել են բողոքել իրենց գտնվելու վայրում տիրող կալանքի անբարենպաստ պայմանների դեմ: Սակայն այդ միգրացիոն կենտրոնից վստահեցրել են, որ վտարման ենթակա անձինք պահվել են միջազգային նորմերին համապատասխան պայմաններում, ինչն ապացուցում են կենտրոնում պարբերաբար ստուգումներ անցկացնող քաղաքացիական հասարակության և իրավապաշտպան կազմակերպությունները:

Նմանատիպ նյութեր